Aelita Doloukhanian Jean-Pierre Mahé Arméniste
Total Page:16
File Type:pdf, Size:1020Kb
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ ԺԱՆ-ՊԻԵՌ ՄԱՀԵՆ ՀԱՅԱԳԵՏ AELITA DOLOUKHANIAN JEAN-PIERRE MAHÉ ARMÉNISTE 5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ ԺԱՆ-ՊԻԵՌ ՄԱՀԵՆ ՀԱՅԱԳԵՏ Ե Ր Ե Վ Ա Ն ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ 2020 Տպագրվում է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրու- 6 թյունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժան- դակությամբ: Խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյան Գիրքը նվիրված է XX դարավերջի և մեր օրերի ֆրանսիացի նշանավոր հայագետ, կովկասագետ, արևելագետ, լեզվաբան, Ֆրանսիայի արձանագրությունների և գեղարվեստական գրակա- նության ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապե- տության ԳԱԱ արտասահմանյան անդամ, Անգլիայի, Վրաստանի ակադեմիաների անդամ Ժան-Պիեռ Մահեի հայագիտական ժա- ռանգությանը: Մենագրությունը նախատեսված է հայագետների, հայ ժողովրդի պատմությունն ու գրականությունը ուսումնասիրող- ների, ընթերցող լայն հասարակության համար: Աելիտա Գուրգենի Դոլուխանյան 7 Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2012-ին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: 32 գրքի և շուրջ 550 գիտական հոդվածների հեղինակ է: Նրա աշխատությունները լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն: Թարգմանություններ է կատարում ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից: Ունի բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝ Մովսես Խորենացու մեդալ (2003): «Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ» գրքի համար արժանացել է Հայաստանի գրողների միության «Նիկոլ Աղբալյան» մրցանակին (2008): Հիմնել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարը: Professor Aelita Dolukhanyan holds a post-doctoral degree in philology, and is a Correspondent Member of the Armenian National Academy of Sciences. She is the first woman who was elected as a Correspondent Member of the Armenian National Academy of Sciences in the area of humanities. Prof. Dolukhanyan is the Chair of the Department of Ancient and Medieval Armenian Literature and Its Teaching Methodology at the Khachatur Abovian State Pedagogical University in Yerevan, Armenia. On 23 May 2012, the President of the Republic of Armenia bestowed on Prof. Dolukhanyan the honorary designation of Outstanding Contributor to Culture and Arts of the Republic of Armenia. Prof. Dolukhanyan has written 32 books and nearly 550 scholarly research articles. Prof. Dolukhanyan’s work has been published in Armenian, Russian, English, French, and Polish languages. She has also translated numerous research and literary pieces into Armenian from Russian, English, and French. Prof. Dolukhanyan has received many awards, including the Movses Khorenatsi Medal in recognition of her contributions to literary studies (2003). Her book "Frederic Feydit: an Armenologist" received the Nicol Aghbalian prize awarded by the Union of Writers of Armenia (2008). She has founded the "European Armenologists" literary series of books. 8 ՆԱԽԱԲԱՆ Ժան-Պիեռ Մահեն մեր օրերի ամենանշանավոր ֆրանսիացի հայագետն է՝ անսահման սիրված ու գնահատված Հայաստանում, հայկական սփյուռքում, ֆրանսիացի և արտասահմանյան երկրնե- րի գիտական աշխարհում: Նա մի շարք գիտական ակադեմիա- ների անդամ է: Բավական է կարդալ ,,L’épée de Jean-Pierre Mahé’’ գիրքը և հասկանալի կդառնա, որ նրան կարելի էր շնորհել դարի հայագետ տիտղոսը: Ժան-Պիեռ Մահեն հայագիտական գոր- ծունեությունը ծավալել է իրեն գործակից ունենալով սիրելի կնոջը՝ Աննի Մահեին, որի նպաստը կա ամուսնու կոթողային աշխատու- թյուններում՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ֆրան- սերեն նոր թարգմանություն (1993թ.), «Հայաստանը դարերի փոր- ձությունների մեջ» (2005թ.), «Գրիգոր Նարեկացին և իր «Մատեան ողբերգութեան» երկը» (2012թ.) և ուրիշ գործեր: Նա իրականացրել է ֆրանսիական հայագիտության հիմ- նադրի՝ Սեն-Մարտենի երազանքը և իր աչքով տեսել Հայաստանի վանքերը, հնագույն հուշարձանները ոչ միայն Հայաստանի Հան- րապետությունում, այլև պատմական Մեծ Հայքում: Դասական ու եվրոպական լեզուների, գրաբարի, արդի հայերենի երկու լեզ- վաճյուղերի՝ արևելահայերեն ու արևմտահայերեն իմացությունը, գիտական մեծ էրուդիցիան նպաստել են, որ նա դառնա հանճարեղ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի հանճարեղ մեկնիչը: Ժան-Պիեռ Մահեի ներկայությունը Հայաստանի Գիտու- թյունների ազգային ակադեմիայում, Մատենադարանում, հայկա- կան համալսարաններում դարձել է խիստ անհրաժեշտություն: Ոչ ոք չի կարող ժխտել նրա ավանդը Գրիգոր Նարեկացու համաշ- խարհային ճանաչման սուրբ գործում: «Հայաստանի պատմու- 9 թյուն» ստվարածավալ հատորում Մահեն հայտնում է հայ ժո- ղովրդի խիզախությունն ու բարությունը ներկայացնող այնպիսի փաստեր, որոնք առաջին անգամ են դրվում գիտական շրջանա- ռության մեջ: Ֆրեդերիկ Մակլերից, Ֆրեդերիկ Ֆեյդիից հետո նա հայ դատի ամենամեծ պաշտպանն է: Անհերքելի փաստերով դատապարտում է երիտթուրքերի դաժանությամբ իրագործված XX դարի առաջին մեծ ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկ և կես միլիոն հայեր: Մահեն անկողմնակալ ներկայացնում է նաև Արցախի հերո- սամարտը՝ որպես ազգային-ազատագրական պայքար: Ժան-Պիեռ Մահեի հայագիտական վաստակն անընդգրկելի է: Նա ծանոթ է միջնադարյան հայ բոլոր պատմիչներին, որոնց ոճին հետևում է իր գրվածքներում: Ծանոթ է հայ դասական գրա- կանությանը, մշակույթին, սիրահարն է Հին Հայաստանի, միաժա- մանակ մեծ բարեկամը նոր Հայաստանի: Բավական է հիշել, որ նա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Գր. Նարեկացու «Մատեանը» և Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը համարում է համայն մարդկության մշակութային ժառանգություն: Բազմաթիվ փաստերով հայագետը մատնացույց է անում հայկական մշակույթի դերը համաշխարհային պատմության մեջ: Այս հետազոտությունը յուրօրինակ երախտագիտության տուրք է ֆրանսիացի հայագետին, որն աշխարհին ներկայացրել է, թե ով է հայը, որտեղից է գալիս և ինչ է տվել նա մարդկությանը: Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյան 10 PRÉFACE Jean-Pierre Mahé est l’arméniste le plus renommé de notre actualité de France, infiniment aimé et apprécié en Arménie, dans la Diaspora arménienne et dans les cercles scientifiques de France et des autres pays. Il est membre d’un certain nombre d’académies scientifiques. Il suffit de lire le livre L’épée de Jean-Pierre Mahé et il devient compréhensible qu’il mérite de porter le titre d’arméniste de notre siècle. Jean-Pierre Mahé a réalisé ses activités d’arméniste en ayant comme collaboratrice sa chère épouse Annie Mahé qui a apporté sa contribution aux œuvres magistrales de son époux : nouvelle traduction française de l’Histoire de l’Arménie par Moïse de Khorène (1993), L’Arménie à l’épreuve des siècles (2005), Grégoire de Narek et son Livre de Lamentation (2012) et d’autres. Il a réalisé le rêve de Saint-Martin, fondateur des études arméniennes en France, et il a vu des ses propres yeux les monastères d’Arménie et les plus anciens monuments arméniens non seulement en République d’Arménie, mais sur le territoire de l’Arménie Majeure historique. La connaissance des langues classiques et européennes, de l’arménien classique grabar et des deux branches, orientale et occidentale, de l’arménien moderne, ainsi qu’une grande érudition scientifique ont contribué à ce qu’il devienne le génial commentateur du Livre de Lamentation du génial Grégoire de Narek. La présence de Jean- Pierre Mahé à l’Académie Nationale des Sciences d’Arménie, au Maténadaran et dans les universités arméniennes est devenue une grande nécessité. Personne ne saurait nier sa contribution à l’œuvre sacrée de la reconnaissance internationale de Grégoire de Narek. Dans le 11 volumineux tome de l’Histoire d’Arménie, Mahé communique des faits concernant le courage et la bonté du peuple arménien, qui sont mis pour la première fois en circulation scientifique. Après Frédéric Macler et Frédéric Feydit, il est le plus grand défenseur de la Cause arménienne. Il condamne à l’aide de faits irréfutables le premier grand Génocide du XXe siècle, cruellement perpétré par les Jeunes Turcs, dont le nombre des victimes est monté à un million et demi d’Arméniens. Mahé présente également sans parti pris le combat héroïque de l’Artsakh comme lutte de libération nationale. Le mérite de Jean-Pierre Mahé en arménologie est illimité. Il connaît tous les historiens arméniens du Moyen Âge, dont il suit le style dans ses œuvres. Il connaît la littérature et la culture classiques arméniennes, il apprécie hautement l’Arménie ancienne, tout en étant un grand ami de l’Arménie moderne. Il suffit de rappeler qu’il considère l’église de la Sainte-Croix d’Aghtamar, le Livre de Lamentation de Grégoire de Narek et le roman Les plaies de l’Arménie de Khatchatour Abovian comme faisant partie du patrimoine culturel mondial. L’arméniste indique à l’aide de nombreux faits le rôle de la culture arménienne dans l’histoire mondiale. Cette étude est une sorte d’hommage de reconnaissance à l’arméniste français qui a présenté au monde entier qui est l’Arménien, d’où il vient et ce qu’il a donné à l’humanité. Professeur Aelita Dolukhanyan 12 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Ժան-Պիեռ Մահեի կենսագրական տեղեկությունները կան Հայկական Սովետական Հանրագիտարանում, «Հայ գրատպու- թյուն և գրքարվեստ» հանրագիտարանում (2015), նաև 2018-ին լույս տեսած «Հանրագիտական բառարանի» II հատորում: Հայա- գետն իր մասին որոշ տեղեկություններ հաղորդել է ՀՀ հանրային հեռուստատեսության եթերով: Նրա և նրա կնոջ՝ նույնպես հայա- գետ և հին լեզուների մասնագետ Աննի Մահեի վերաբերյալ տեղե- կություններ և նկարներ կան Հայաստանի և արտասահմանի տար- բեր պարբերականների էջերում:1 Ահա մեզ հասանելի աղբյուրների հիման վրա ներկայացվում է Ժան-Պիեռ Մահեի կենսագրությունը: 1 Տե՛ս Ազնավուրյան Գ., Եվս մի ֆրանսիացի հայագետ: [Ժան Պիեռ Մահեի մասին], «Գրական թերթ», 1979, 3 օգոստոսի: Հայրապետյան Միքայել, Հանդիպում ֆրանսիացի հայագետի հետ ԵՊՀ-ում, «Երևանի համալսարան», 1986, թ. 3, էջ 28-30: Հովհաննիսյան Ա., Աննի և Պիեռ Մահեների աշխատությունը հայերեն: