ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՊՐԱԿ Բ ԵՐԵՎԱՆ – 2019 ISSN 2579-2857 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՊՐԱԿ Բ Երաշխավորված է տպագրության Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաս- Ֆ 525 տության հիմնախնդիրները: Պարբերական: Պրակ Բ: Եր.: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, 2019, 295 էջ: Պարբերականում ընդգրկված են Հայաստանի ֆիզիկական կուլ- տուրայի և սպորտի պետական ինստիտուտի, հանրապետության և այլ պետությունների բուհերի դասախոսների և աշխատակիցների գիտահե- տազոտական ու մեթոդական աշխատանքների նյութերը: Գիտափորձա- րարական ուսումնասիրությունները նվիրված են ինչպես ֆիզիկական դաստիարակության, սպորտի, ֆիզիկական կուլտուրայի բազմաբնույթ հիմնախնդիրներին, այնպես էլ ֆիզիկական կուլտուրային և սպորտին սերտորեն առնչվող այլ ոլորտներին: Պարբերականի նյութերը նախատեսված են ֆիզիկական կուլտու- րայի և սպորտի բնագավառում գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող մասնագետների և ուսանողների համար: ՀՏԴ 796:06 ԳՄԴ 75 МИНИСТЕРСТВО ОБРАЗОВАНИЯ,НАУКИ, КУЛЬТУРЫ И СПОРТА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ ГОСУДАРСТВЕННЫЙ ИНСТИТУТ ФИЗИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ И СПОРТА АРМЕНИИ ПЕРИОДИЧЕСКОЕ ИЗДАНИЕ ВЫПУСК Б ОСНОВНЫЕ ПРОБЛЕМЫ ФИЗИЧЕСКОГО ВОСПИТАНИЯ И СПОРТИВНОЙ ПОДГОТОВКИ THE ISSUES OF PHYSICAL EDUCATION AND SPORT PREPAREDNESS PERIODICAL ISSUE B Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ- 1 հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրներ ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼ Ասիստենտ Գ.Մ.Ամբարյան, դասախոս Հ.Ա.Ասմարյան, ավագ լաբորանտ Ի.Ռ.Հովսեփյան Մարզախաղերի ամբիոն Առանցքային բառեր: Լողափնյա վոլեյբոլ, Օլիմպիա- կան խաղեր, գնդակ, մրցաշար, խաղահրապարակ: Արդիականություն: Լողափնյա վոլեյբոլը զանգվածա- յին մարզաձև է ամբողջ աշխարհում: Լողափնյա վոլեյբոլ զարգացել է որպես ինքնուրույն մարզաձև դասական վոլեյ- բոլից: Այս 2 մարզաձևերի միջև գոյություն ունի շատ ընդ- հանրություններ, բայց կա նաև զգալի տարբերություններ խաղի կանոններում և տեխնիկայում: Լողափնյա վոլեյբոլում խաղացողի համար կարևոր որակ է բազմակողմանի զարգացումը, քանի որ լողափնյա վոլեյբոլի թիմը բաղկացած է ընդամենը 2 հոգուց, խաղացող- ները բաժանված չեն խաղային դիրքերով (ամպլուա) և դա- սավորվում են խաղահրապարակում ազատ, չնայած շատ թիմերում կարելի է առանձնացնել բարձրահասակ շրջափա- կողին և ավելի ցածրահասակ, բայց ավելի շարժունակ պաշտպանի: Լողափնյա վոլեյբոլի գլխավոր ղեկավարման օղակը Լողափնյա վոլեյբոլի միջազգային խորհուրդն է, որը մտնում է Միջազգային վոլեյբոլի ֆեդերացիայի (FIVB) կազմի մեջ: Աշխատանքի նպատակը և խնդիրները: Ուսումնասի- րել լողափնյա վոլեյբոլի կանոներն և տարբերությունները դասականից, բացահայտել լողափնյա վոլեյբոլի զարգացման հեռանկարները և ուղիները: Հետազոտման մեթոդներն են` գրական աղբյուրների ուսումնասիրում, դիտումներ, զրույց մասնագետների հետ, համացանց: - 3 - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ- 1 հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրներ Աշխատանքի վերլուծություն: Լողափնյա վոլեյբոլը ստեղծվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` 1920-ական թվականներին, այդ տարիներին տեղի լողափերում հայտնվեցին խաղահրապարակներ և խաղում էին ինչպես դասական վոլեյբոլում` 6 հոգով: Տարածված է նաև վարկած, որ 1910-ականներին Հավայան կղզիներում տեղի սյորֆինգ ակումբի անդամները, որոնց մեջ էր նաև հայտնի ամերիկա- ցի լողորդ Դյուկ Կախանամոկուն, նա մեծ ներդրում ունի խաղի զարգացման համար: 1930-ին Սանտա-Մոնիկայում տեղի ունեցավ լողափնյա վոլեյբոլի առաջին հանդիպումը, որտեղ թիմերը բաղկացած էին 2 խաղացողներից: Եվրոպայում լողափնյա վոլեյբոլի մասին առաջին ան- գամ իմացան Ֆրանսիայում` 1927-ին (Ֆրանկովիլ քաղա- քում), այն դարձավ լողափերի գլխավոր զվարճանքը: Ժամա- նակի ընթացքում խաղը տարածում գտավ նաև մյուս եվրո- պական երկրներում՝ Բուլղարիա, Չեխոսլովակիա և Լատ- վիա: Առաջին պաշտոնական լողափնյա վոլեյբոլի մրցաշարն անցկացվեց 1947-ին` Կալիֆորնիայում։ Բրազիլիայում լողափնյա վոլեյբոլը ճանաչում ստացավ` 1950-ականներից: Առաջին անգամ 1976-ին ԱՄՆ-ում անց- կացվեց ոչ պաշոնական աշխարհի առաջնություն, որը դի- տում էին ավելի քան 30 հազար հանդիսատես։ 1983-ին ստեղծվում է Պրոֆեսիոնալ վոլեյբոլիստների ասոցացիան (AVP): 1986–ին լողափնյա վոլեյբոլն ընդունվեց Վոլեյբոլի մի- ջազգային ֆեդերացիայի կողմից (FIVB) և 1987-ին միջազգա- յին ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվեց առաջին պաշտոնական աշխարհի առաջնությունը՝ Բրազիլիայում (Ռիո Դե Ժանեյրո), որտեղ հաղթողներ դարձան ամերիկա- ցիներ Ռենդի Սոկլոսը և Սինջին Սմիթը։ - 4 - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ- 1 հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրներ 1992–ին լողափնյա վոլեյբոլը ցուցադրական ներկայաց- վեց Բարսելոնայի օլիմպիական խաղերում և նույն տարում անցկացվեց նաև կանանց անդրանիկ աշխարհի առաջնու- թյունը: 1993 թ. Մոնտե-Կառլոյում ՄՕԿ - ի կողմից լողափնյա վոլեյբոլն ընդգրկվեց օլիմպիական խաղերի ծրագրում և 1996-ի Ատլանտայի օլիմպիական խաղերում խաղարկվեցին առաջին մեդալները, որտեղ տղաներից հաղթողներ ճանաչ- վեցին Կ.Կիրայ-Կ.Ստեֆեսը (ԱՄՆ), իսկ կանանցից Ժ. Սիլ- վա-Ս.Պիրեշ (Բրազիլյա) զույգերը։ Ներկայումս անցկացվում են տարբեր խոշորագույն մրցաշարեր՝ օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, համաշխարհային մրցաշար (World Tour) և Մեծ սաղավարտի մրցաշարեր (Grand Slam), որոնք կոմեր- ցիոն մրցաշարեր են և անցակցվում են մի քանի փուլով` տա- րածքային կոնֆեդերացիաների կողմից: Հայաստանում լողափնյա վոլեյբոլի առաջին պաշտո- նական մրցաշարն անցկացվել է 2005-ին՝ Սևանի ափին, որ- տեղ մասնակցում էին միայն կանայք: Իսկ 2007-ից սկսած` մինչ օրս անցկացվում են ՀՀ առաջնություններ (մեծահա- սակներ, պատանիներ և աղջիկներ): 2015-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Արևելյան եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի Մ-18 առաջնություն, որը տեղի ունեցավ Սևանի ափին, իսկ արդեն 2017 և 2018 թթ-ին անց- կացվեց նույն առաջնությունը (EREVAN OPEN) արդեն մեծա- հասակների համար, որը նաև օլիպիական խաղերի վարկա- նիշային մրցաշար է: ՀՀ հավաքական թիմերը 2009-ից մասնակցում են մի- ջազգային մրցաշարերի Վրաստանում (CARTVELA CUP) և բազմիցս զբաղեցրել են մրցանակային տեղեր: Իսկ արդեն 2014-ից սկսեցին մասնակցել Արևելյան եվրոպական երկնե- - 5 - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ- 1 հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրներ րի Մ-18 առաջնությանը,ինչպես նաև մեծահասակների ա- ռաջնությանը: 2016-ին առաջին անգամ տղամարդկանց և կանանց ՀՀ լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմերը մասնակցեցին Եվրոպայի Մ-22 առաջնությանը: 2017-ին Վիլնյուսում կայա- ցած Արևելյան եվրոպական երկրների Մ-18 առաջնությանը մեր տղաները պատմության մեջ առաջին անգամ տոնեցին մի քանի հաղթանակներ և զբաղեցրեցին 7-րդ տեղը: 2017- ին Մ-18 հավաքականները մասնակցեցին նաև Միջմայրցա- մաքային գավաթին և Եվրոպայի առաջնությանը: 2018-ին Մյունխենում (Գերմանիա) կայացած ուսանո- ղական աշախարհի առաջնությունում մեր տղաները 32 թի- մերի պայքարում զբաղեցրեցին 17-րդ տեղը: 2019-ին Լոնդոնում տեղի է ունենալու Միջմայրցամա- քային գավաթ, որտեղ խաղարկվելու են Տոկիոյի օլիմպիա- կան խաղերի ուղեգիր, և որին մասնակցելու է ՀՀ հավաքա- կանը: Լողափնյա վոլեյբոլ խաղում են 16 x 8 մ խաղահրապա- րակում, որը ծածկված է ավազով` ոչ պակաս 40 սմ խորու- թյամբ և բաժանված է ցանցով` 2 հավասար մասերի, ցանցի բարձրությունը ինչպես և դասականում նույնն է՝ տղամարդ- կանց համար 2.43 մ, կանանց համար` 2.24 մ: Լողափնյա վո- լեյբոլում գնդակի շրջագիծը կազմում է 66-68 սմ, ճնշումը մի փոքր քիչ է: Գնդակը պետք է ունենա վառ գույնավոր երանգ- ներ և պետք է կշռի 260 – 280 գ: Թիմը բաղկացած է 2 խաղացողից ըստ կանոնի` փո- խարինումներ խաղի ընթացքում արգելված է (ծանր վնաս- վածքների, որակազրկման դեպքում թիմին գրանցվում է պարտություն): Մարզիչը կարող է հետևել հանդիպմանը միայն որպես հանդիսատես` բացառությամբ տարիքային առաջնություններից, որտեղ մարզիչը գտնվում է խաղահրա- - 6 - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ- 1 հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրներ պարակում և ղեկավարում է խաղը: Խաղերը կարող են տե- ղի ունենալ արևի ճառագայթների ներքո, քամու կամ անձրևի ժամանակ։ Խաղը հաղթելու համար անհրաժեշտ է հաղթել 3 խա- ղափուլերից երկուսում: 1-ին և 2-րդ խաղափուլերը խաղարկ- վում են 21 միավորից, իսկ 3-րդը՝ 15-ից: Խաղափուլերում հաշվի հավասարության դեպքում (22:20; 14:16) հաղթանակը տրվում է 2 միավորի առավելությունը ստացած թիմին: Ամեն 7 միավորի խաղարկումից հետո թիմերը փոխում են խաղա- դաշտերը, իսկ վճռորոշ խաղափուլում՝ ամեն 5 միավորից հե- տո: Այս փոփոխություները պետք են, որպեսզի թիմերը մրցեն հավասար պայմաններում (արև, քամի): Ամեն թիմին տրվում է 1 ընդմիջման հնարավորություն, ինչպես նաև 1–ին և 2–րդ խաղափուլերում տրվում է տեխնիկական ընդմի- ջում (2 թիմերի միավորների գումարը կազմում է 21): Եզրակացություն: Աշխատանքը կատարելիս եկանք հետևյալ եզրակացության. որ Հայաստանի լողափնյա վոլեյ- բոլը զարգանում է արագ տեմպերով, մասնավորապես` մեր հավաքական թիմերը պարբերաբար մասնակցում են մի- ջազգային մրցաշարերին և տարեցտարի բարելավում արդ- յունքները: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1. http://ru.sport-wiki.org/vidy-sporta/plyazhnyy-voleybol/ 2. Ասմարյան Խ.Հ, Ասմարյան Կ.Խ., Հայաստանի վոլեյբոլի պատմության ուրվագծեր, Երևան 2005: 3. Ասմարյան Կ., Վոլեյբոլ, 2007: 4. Ասմարյան Խ.Հ, Ասմարյան Կ.Խ., Հայկական վոլեյբոլի հանրագիտարան, 2009, էջ 233: 5. http://www.volley.ru/pages/497/ - 7 - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ- 1 հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրներ ПЛЯЖНЫЙ ВОЛЕЙБОЛ Ассистент Г. М. Амбарян, преподаватель О. А. Асмарян, старший лаборант И.Р.Овсепян РЕЗЮМЕ Ключевые слова: пляжный волейбол, олимпийские игры, мяч, турнир, игровая площадка. Армянский пляжный волейбол развивается быстрыми темпа- ми. Этому свидетельствует тот факт,что наши сборние команды регулярно принимают участие в международных соревнованиях, и год за годом улучшают результаты. BEACH VOLLEYBALL Assistant G. M. Ambaryan, Instructor O.A. Asmaryan, senior assistant I.R.Hovsepyan SUMMARY Keywords: Beach Volleyball, tournament, Olympic games, Grand Slam. Armenia's beach volleyball is developing at a fast pace, proving the fact that our national teams regularly participate in international tournaments and improve
Details
-
File Typepdf
-
Upload Time-
-
Content LanguagesEnglish
-
Upload UserAnonymous/Not logged-in
-
File Pages296 Page
-
File Size-